Շիրակ
Սյունիք
Իրինա Ալեվերտ
«Գլոբալ թու լոքալ» կազմակերպության Հիմնադիր տնօրեն
«Գլոբալ թու Լոքալ» (“Global to Local") հասարակական կազմակերպությունը իրականացնում է բազմապրոֆիլ ծրագրեր մարդու և մասնավորապես երեխաների իրավունքների բնագավառում Արևելյան Եվրոպայի երկրներում:

Մենք 2020թ.-ից սկսած Հայաստանում կյանքի ենք կոչում կրթական, սոցիալական, մշակութային մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ երեխաների իրավունքների ոլորտում, մասնավորապես ուշադրության կենտրոնում ունենալով դպրոցական բուլինգի հիմնախնդիրը (հայալեզու ռեսուրսների ստեղծում, մասնագետների վերապատրաստումներ, թատերական ներկայացումներ դպրոցում, ուսուցչական համաժողովներ և այլն)։
Լիանա Բադալյան
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) Ծրագրերի ղեկավար
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (ՖԷՀ) շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որը նպատակ է հետապնդում տարածել և ամրապնդել սոցիալ-ժողովրդավարության արժեքները ամբողջ աշխարհում: ՖԷՀ հիմնադրվել է 1925 թվականին, վերջինիս կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոննում, հիմնադրամը անվանվել ի պատիվ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի՝ Ֆրիդրիխ Էբերտի:
Այսօր ՖԷՀ-ը ունի մասնաճյուղեր ավելի քան 90 երկրում և գործունեություն է իրականացնում ավելի քան 100 երկրում: Թբիլիսիում գտնվող Հարավային Կովկասի համագործակցության գրասենյակը համակարգում է ՖԷՀ-ի գործունեությունը Հայստանում, Վրաստանում և Ադրբեջանում:
Իրինա Ալեվերտ
«Գլոբալ թու լոքալ» կազմակերպության Հիմնադիր տնօրեն
«Գլոբալ թու Լոքալ» (“Global to Local") հասարակական կազմակերպությունը իրականացնում է բազմապրոֆիլ ծրագրեր մարդու և մասնավորապես երեխաների իրավունքների բնագավառում Արևելյան Եվրոպայի երկրներում:

Մենք 2020թ.-ից սկսած Հայաստանում կյանքի ենք կոչում կրթական, սոցիալական, մշակութային մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ երեխաների իրավունքների ոլորտում, մասնավորապես ուշադրության կենտրոնում ունենալով դպրոցական բուլինգի հիմնախնդիրը (հայալեզու ռեսուրսների ստեղծում, մասնագետների վերապատրաստումներ, թատերական ներկայացումներ դպրոցում, ուսուցչական համաժողովներ և այլն)։
Անահիտ Հովնանյան
Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրարգերի ղեկավար
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը` հիմնված 1986 թվականին, նպաստում է հայկական համայնքի զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում` աջակցելով առկա շահույթ չհետապնդող ծրագրերին և կառույցներին։ Դրամաշնորհների, կրթաթոշակների և ծրագրային այլ ներդրումների միջոցով մենք առաջնահերթ կենտրոնանում ենք կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի, կամավորության, էկոտուրիզմի, երիտասարդության զարգացման և ձեռներեցության ոլորտների վրա։ Ի հավելում, Հիմնադրամը նաև նախաձեռնում և իրագործում է սեփական ծրագրերը` նպատակ ունենալով լրացնել իր առաքելությունն իրագործելու ճանապարհին նշմարվող բացերը։