Իրինա Ալեվերտ
«Գլոբալ թու լոքալ» կազմակերպության Հիմնադիր տնօրեն
«Գլոբալ թու լոքալ Արմենիա» (“Global to Local Armenia") հասարակական կազմակերպությունը հանդիսանում է շվեդական “Global to Local" կազմակերպության օրինական ներկայացուցիչը Հայաստանում: “Global to Local” շվեդական կազմակերպությունը իրականացնում է բազմապրոֆիլ ծրագրեր մարդու և մասնավորապես երեխաների իրավունքների բնագավառում Արևելյան Եվրոպայի երկրներում:
2020թ.-ից սկսած Հայաստանյան ներկայացուցչությունը իրականացնում է կրթական, մշակութային մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ երեխաների իրավունքների ոլորտում, մասնավորապես իր ուշադրության կենտրոնում ունենալով դպրոցական բուլիինգի հիմնախնդիրը (հայալեզու ռեսուրսների ստեղծում, մասնագետների վերապատրաստումներ, թատերական ներկայացումներ դպրոցում և այլն):
Լիանա Բադալյան
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) Ծրագրերի ղեկավար
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (ՖԷՀ) շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որը նպատակ է հետապնդում տարածել և ամրապնդել սոցիալ-ժողովրդավարության արժեքները ամբողջ աշխարհում: ՖԷՀ հիմնադրվել է 1925 թվականին, վերջինիս կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոննում, հիմնադրամը անվանվել ի պատիվ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի՝ Ֆրիդրիխ Էբերտի:
Այսօր ՖԷՀ-ը ունի մասնաճյուղեր ավելի քան 90 երկրում և գործունեություն է իրականացնում ավելի քան 100 երկրում: Թբիլիսիում գտնվող Հարավային Կովկասի համագործակցության գրասենյակը համակարգում է ՖԷՀ-ի գործունեությունը Հայստանում, Վրաստանում և Ադրբեջանում: